2024 թվականի հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան` ի դեմս Ասոցիացիայի անդամ, «Լոյալ Փարթներ» հաշվապահական ընկերության տնօրեն Ռուզաննա Ստեփանյանի ստորագրեցին համագործակցության հուշագիր
02.10.2024
2024 թվականի հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան` ի դեմս Ասոցիացիայի անդամ, «Լոյալ Փարթներ» հաշվապահական ընկերության տնօրեն Ռուզաննա Ստեփանյանի, և «Սպիտակի Պետական Քոլեջ» ՊՈԱԿ-ը` ի դեմս տնօրենի պարտականություններ կատարող Հեղինե Պողոսյանի, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը կրթական ոլորտում, ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Համաձայն հուշագրի` կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններով.
- կրթական ծրագրերի համատեղ մշակում,
- քոլեջի ուսանողների համար պրակտիկայի կազմակերպում Ասոցիացիայում կամ Ասոցիացիայի անդամ հանդիսացող հաշվապահական գրասենյակներում,
- բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների համատեղ կազմակերպում,
- լավագույն ուսանողներին աշխատանքի տեղավորման հնարավորություն։
Շնորհակալություն ենք հայտնում Սպիտակի Պետական Քոլեջի ողջ անձնակազմին համագործակցության և վստահության համար։