2023 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվան» կրթաթոշակների հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը

08.11.2023

«Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվան» կրթաթոշակ

2023 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվան» կրթաթոշակների հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը։
Համալսարանի և ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի չորսական ուսանողներ կնքեցին պայմանագրեր` կրթաթոշակի ստացման վերաբերյալ։
Արարողությանը մասնակցում էին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, Ասոցիացիայի անդամները, համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը, քոլեջի և համալսարանի ուսանողները, ուսանողների ծնողները, լրագրողներ և հյուրեր։
Ասոցիացիայի նախագահը շնորհավորեց ուսանողներին և հանդիսավոր արարողությամբ հանձնեց կրթաթոշակի հավաստագրերը։
Շնորհավորական ուղերձով ելույթ ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հավատարիմ է մնում իր կարգախոսին` «Ազգային հարստությունը ոչ թե բնական պաշարներն են, այլ` կրթoջախները» և մշտապես կանգնում է ուսանողների կողքին` նպաստելով նրանց` ուսման հանդեպ մոտիվացիայի բարձրացմանը։

Կիսվել սոց․ ցանցերում