Պարզաբանումներ
Աջակցելով Ասոցիացիայի անդամների, գործընկերների մասնագիտական հմտության և փորձառության ձեռքբերմանը` Ասոցիացիան կազմակերպում և իրականացնում է առաջացած հարցերի պարզաբանումներ` յուրաքանչյուր աշխատանքային օր` հատուկ սահմանված ժամերի, իսկ չնախատեսված դեպքերում` ժամային գրաֆիկից անկախ։ Պարզաբանումները տրվում են ինչպես առերես, այնպես էլ հեռախոսազանգերի, տեսակապով զանգերի (Skype) և էլեկտրոնային նամակագրության միջոցով։
Ասոցիացիայի փորձագետների կողմից տրամադրվում են հրատապ հարցերի պատասխանները (օրենսդրական, ծրագրային, այլ), նշվում են առաջացած խնդիրների լուծման հավանական ուղիները, հավաքագրվում են գործընկերների իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած վիճահարույց դրույթները, որոնք վերլուծվում և օրենսդրական առաջարկների տեսքով ներկայացվում են քաղաքականություն մշակող համապատասխան պետական մարմիններին՝ աջակցելով նաև ՀՀ-ում հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի զարգացմանը։