Ապրիլի 3-ին Հայաստանի Ներդրումային Խորհրդի (Investment Council of Armenia) նախաձեռնությամբ և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի աջակցությամբ Ծաղկաձորի «Արարատ Ռեզորտ» հյուրանոցում տեղի ունեցավ «Աջակցության նոր ծրագրեր և շրջանառության հարկի փոփոխություններ. Ինչ է պետք իմանալ» իրազեկման արշավի հերթական հանդիպումը

03.04.2025

On April 3, another meeting within the awareness campaign titled “New Support Programs and Turnover Tax Changes: What You Need to Know” was held at the "Ararat Resort" hotel in Tsaghkadzor

Ապրիլի 3-ին Հայաստանի Ներդրումային Խորհրդի (Investment Council of Armenia) նախաձեռնությամբ և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի աջակցությամբ Ծաղկաձորի «Արարատ Ռեզորտ» հյուրանոցում տեղի ունեցավ «Աջակցության նոր ծրագրեր և շրջանառության հարկի փոփոխություններ. Ինչ է պետք իմանալ» իրազեկման արշավի հերթական հանդիպումը:
Հանդիպման նպատակը Կոտայքի մարզի ՓՄՁ ընկերությունների ներկայացուցիչներին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակի շրջանակներում մշակված աջակցության ծրագրերը, օրենսդրական բարեփոխումները և դրանցից օգտվելու ընթացակարգերը ներկայացնելն էր, ինչպես նաև շրջանառության հարկի փոփոխություններին ծանոթացնելը:
Հանդիպմանը մասնակցում էին տարածաշրջանի շուրջ հինգ տասնյակ բիզնեսի ներկայացուցիչներ, ֆինանսիստներ և հաշվապահներ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները`

  • Արտադրությամբ զբաղվող ընկերությունների աջակցության ծրագիր` եկամտային հարկի վերադարձ,
  •  0-4% սուբսիդավորվող վարկեր սարքավորումներ գնելու համար,
  • ՀԴՄ կանոնների խախտման հետևանքով առաջացող տուգանքների դիֆերենցացված մոդել,
  • Անհուսալի դեբիտորական պարտքի շեմի բարձրացում,
  • Պետական գնումների մասնակցող բիզնեսին նոր հնարավորություն` հաղթելուց հետո ստանալ գումարը միանգամից ֆակտորինգով բանկից։

Հանդիպման երկրորդ հատվածում Ասոցիացիայի Խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանը ներկայացրեց շրջանառության հարկի փոփոխությունները, պատասխանեց ներկաների հարցերին, ապա կլոր սեղան ձևաչափով քննարկվեցին և քարտեզագրվեցին արդի օրենսդրական խնդիրները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մշտապես մասնակցելու է տարածաշրջանային իրազեկման հանդիպումների` բիզնեսի ներկայացուցիչներին աջակցելու և նրանց հուզող հարցերին պարզաբանումներ տալու նպատակով։

Կիսվել սոց․ ցանցերում