«Աշխատանքային օրենսգիրք» թեմայով դասընթաց

Խոսնակներ

Կարինե Մանուկյան

Կարինե Մանուկյան

«Սմարթ Պրոֆ» ՍՊԸ ընկերության տնօրեն

Կառավարման, ֆինանսների, հաշվապահության և կադրային ոլորտում ավելի քան 19 տարվա փորձ, դասավանդման 15 տարվա փորձ

Դասընթացի նկարագրություն

20-01-2025 - 20-12-2025

ք.Երևան, Վ. Վաղարշյան 12, ԱԿՑԵՌՆԻ շենք, 5-րդ հարկ

Գինը։ 45 000 ՀՀ դրամ

«Աշխատանքային օրենսգիրք» թեմայով դասընթաց

Դասընթացի ընթացքում քննարկվող թեմաներ․

  • Աշխատանքային օրենսդրության գործողության ոլորտ, աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքեր,
  • Աշխատանքային պայմանագրի տեսակներ, աշխատանքային ստաժ, փորձաշրջան, համատեղությամբ աշխատանք, աշխատանքայի պրակտիկա (փորձնակի պայմանագիր), հեռավար աշխատանք,
  • Աշխատանքի էական պայմանների փոփոխություն, պարապուրդ, վճարում պարապուրդի ժամանակ,
  • Հանգստի ժամանակ (ամենամյա արձակուրդ, հղիության ծննդաբերության արձակուրդ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ուսումնական արձակուրդ, չվճարվող արձակուրդ, հայրության արձակուրդ),
  • Աշխատավարձ, արտաժամյա, գիշերային, տոնական և հիշատակի օրերի աշխատանքի վարձատրություն: Աշխատանքի վարձատրություն աշխատանքի ծավալի ավելացման դեպքում: Աշխատանքի վճարման ժամկետներ և կարգ,
  • Միջին աշխատավարձ, ամենամյա արձակուրդի վճարում, չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում,
  • Նյութական պատասխանատվություն, լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր,
  • Աշխատանքային պայմանագրի լուծում (կողմերի համաձայնությամբ, աշխատողի նախաձեռնությամբ, գործատուի նախաձեռնությամբ), զանգվածային ազատումներ,
  • Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման արգելք,
  • Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցում, արձակման նպաստ,
  • Գործուղում,
  • Ամփոփում, հարց-պատասխան:

Գրաֆիկը՝
Երեքշաբթի, հինգշաբթի - 18։30-20։00

Մասնակցելու համար զանգահարել՝
(095) 52 24 90, (099) 52 24 90, (011) 60 22 22
students.armaa@gmail.com

Նկարներ դասընթացից

Image