Խոսնակներ
.jpg)
Կարինե Մանուկյան
«Սմարթ Պրոֆ» ՍՊԸ ընկերության տնօրեն
Կառավարման, ֆինանսների, հաշվապահության և կադրային ոլորտում ավելի քան 19 տարվա փորձ, դասավանդման 15 տարվա փորձ
Դասընթացի նկարագրություն
15-08-2025 - 15-09-2025
ք.Երևան, Վ. Վաղարշյան 12, ԱԿՑԵՌՆԻ շենք, 5-րդ հարկ
Գինը։ 50 000 ՀՀ դրամ
«Կադրային գործ» թեմայով դասընթաց
Դասընթացի թեմաներն են`
- Աշխատանքային օրենսդրության գործողության ոլորտ, աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքեր
- Աշխատանքային պայմանագրի տեսակներ, աշխատանքային ստաժ, փորձաշրջան, համատեղությամբ աշխատանք, աշխատանքայի պրակտիկա (փորձնակի պայմանագիր), հեռավար աշխատանք
- Աշխատանքային պայմանագրերի կնքումը (անցումը) էլեկտրոնային թվային համակարգ
- Աշխատանքի էական պայմանների փոփոխություն, պարապուրդ, վճարում պարապուրդի ժամանակ
- Հանգստի ժամանակ (ամենամյա արձակուրդ, հղիության ծննդաբերության արձակուրդ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ուսումնական արձակուրդ, չվճարվող արձակուրդ, հայրության արձակուրդ)
- Աշխատավարձ, արտաժամյա, գիշերային, տոնական և հիշատակի օրերի աշխատանքի վարձատրություն: Աշխատանքի վարձատրությունը աշխատանքի ծավալի ավելացման դեպքում: Աշխատանքի վճարման ժամկետներ և կարգ
- Միջին աշխատավարձ, ամենամյա արձակուրդի վճարում, չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում
- Նյութական պատասխանատվություն, լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր
- Աշխատանքային պայմանագրի լուծում (կողմերի համաձայնությամբ, աշխատողի նախաձեռնությամբ, գործատուի նախաձեռնությամբ)
- Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման արգելք
- Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցում, արձակման նպաստ
- Գործուղում
- Ամփոփում, հարց-պատասխան
Գրաֆիկ
Դասընթացի տևողությունը 1 ամիս է, երեքշաբթի, հինգշաբթի, 18։30-20։30
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին տրվում է երկլեզու սերտիֆիկատ
Դասընթացին կարելի է մասնակցել նաև ՀԵՌԱՎԱՐ եղանակով
Մասնակցելու համար զանգահարել՝
(095) 52 24 90, (099) 52 24 90, (011) 60 22 22
Progress.traincenter@gmail.com