2025թ․ մայիսի 15-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը Ասոցիացիայի անունից համագործակցության հուշագիր ստորագրեց Երևանի Պետական Հումանիտար-Տեխնիկական Քոլեջի տնօրեն Արմինե Տեր-Գրիգորյանի հետ
15.05.2025
Մայիսի 15-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և մի քանի անդամներ հյուրընկալվեցին Երևանի Պետական Հումանիտար-Տեխնիկական Քոլեջում։
Քոլեջի տնօրեն Արմինե Տեր-Գրիգորյանի և անձնակազմի ջերմ ընդունելությունից հետո Ասոցիացիայի նախագահը «Հաշվապահական հաշվառում» և «Ֆինանսներ» մասնագիտությամբ ուսանողներին ներկայացրեց Ասոցիացիայի առաքելությունը, տեսլականը, նպատակները, կորպորատիվ մշակույթի հիմնական տարրերը և կադրային քաղաքականությունը` կարևորելով կրթության դերը արդի մրցունակ շուկայում:
Քննարկումը հագեցած էր ակտիվ հարց ու պատասխանով, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու ստացան պատասխաններ։
Հանդիպման ավարտին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան` ի դեմս Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանի, և Երևանի Պետական Հումանիտար-Տեխնիկական Քոլեջը` ի դեմս տնօրեն Արմինե Տեր-Գրիգորյանի, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը կրթական ոլորտում, ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Համաձայն հուշագրի` կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններով.
- քոլեջի ուսանողների համար պրակտիկայի կազմակերպում Ասոցիացիայում կամ Ասոցիացիայի անդամ հանդիսացող հաշվապահական գրասենյակներում,
- բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների համատեղ կազմակերպում,
- լավագույն ուսանողներին կրթաթոշակի տրամադրման և աշխատանքի տեղավորման հնարավորություն։
Շնորհակալություն ենք հայտնում քոլեջի տնօրինությանը համագործակցության և վստահության համար։