21.05.2026
Մայիսի 19-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի հերթական նիստին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայից մասնակցեց Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Քննարկվեցին ոլորտի համար կարևոր մի շարք հարցեր, մասնավորապես՝
- ապրանքների անհատական ծածկագրերի և «Վիրտուալ պահեստ» համակարգերի ներդրման նպատակահարմարությունը,
- էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման գործընթացում առաջացած խնդիրները,
- ոլորտին առնչվող այլ հարցեր։
Քննարկված օրակարգային թեմաների շուրջ իր հարցերն ու դիտարկումները ներկայացրեց նաև Հերմինե Թովմասյանը։
Ասոցիացիան շարունակաբար ներգրավված է ոլորտային քննարկումներում՝ կարևորելով մասնագիտական համայնքի ձայնի ներկայացումն ու գործնական խնդիրների բարձրաձայնումը։