Հուլիսի 17-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստորագրեցին համագործակցության հուշագիր
17.07.2025
Հուլիսի 17-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան` ի դեմս նախագահ Հերմինե Թովմասյանի, և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը` ի դեմս ղեկավար Սլավիկ Սարգսյանի, ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Ներկա էին նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության պետ-տեսուչ Արա Մկրտչյանը և Ասոցիացիայի Խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանը։
Հուշագրի նպատակն է ձևավորել միմյանց միջև համագործակցության այնպիսի ձևաչափեր, որոնք ուղղված կլինեն առողջապահության, աշխատանքի իրավունքի` ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառներում բարելավումներին և Ասոցիացիայի անդամ հաշվապահական հաշվառման գրասենյակների աշխատակիցների և հաճախորդների իրազեկվածության ապահովմանը։