Հունվարի 21-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Հաշվապահական հաշվառում» և «Ֆինանսներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները
21.01.2025
Հունվարի 21-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Հաշվապահական հաշվառում» և «Ֆինանսներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները։
Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը ողջունեց ուսանողներին և ներկայացրեց Ասոցիացիայի նախաձեռնած և իրականացրած որակավորման քննությունների առաջին փուլի արդյունքները, որի համաձայն` փուլին մասնակցած 50 ուսանողներից 30-ը հաղթահարել էին անցողիկ շեմը և ցուցաբերել բարձր գիտելիքներ։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում, որ մշտապես գնան իրենց նպատակներին ընդառաջ և ունենան բազում նվաճումներ։
Հիշեցնենք, որ առաջիկայում նախատեսվում է քննությունների երկրորդ փուլը, որի արդյունքում ամենաբարձր միավորներ հավաքած ուսանողները կստանան «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախաձեռնած մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված որակավորման քննությունները կրելու են շարունակական բնույթ` նպաստելու ուսանողների մասնագիտական ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։