15.07.2025

Հուլիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։
Նիստին մասնակցում էր Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են «Ներդրումային ֆոնդերի մասին», «ՍՊԸ-ների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից իրական շահառուի տարեկան հայտարարագրման պարտադիր ներկայացման պահանջի վերանայման օրենսդրական նախաձեռնությունները:
Դրանց հիմնական նպատակն է բարելավել իրավական դաշտը, խթանել ներդրումների ներգրավումը, ապահովել օրենսդրության համապատասխանեցումը միջազգային լավագույն փորձին և վերանայել վարչարարական պահանջները՝ հատկապես ՓՄՁ-ների տեսանկյունից։
Նման նիստերին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի մասնակցությունը կարևոր է՝ ապահովելու հաշվապահական մասնագիտական համայնքի ներգրավվածությունն օրենսդրական գործընթացներում, ներկայացնելու ոլորտում առկա պրակտիկ խնդիրները և աջակցելու համակարգերի կատարելագործմանը՝ նպաստելով ՓՄՁ-ների գործունեության արդյունավետությանը։