Փետրվարի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
17.02.2026
Փետրվարի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի առաջին նիստը։
Այս խորհրդի ձևավորումը կարևոր էր պետություն-մասնավոր հատված համագործակցության համատեքստում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունն ապահովելու տեսանկյունից։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն իր ելույթում նշեց, որ պատրաստ են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ բաց և կառուցողական երկխոսության՝ համատեղ քննարկելով հանրությանն հուզող հարցերը։
Առաջին նիստում քննարկվեցին Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով նախատեսված՝ 2026 թվականի Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացման ենթակա միջոցառումները, ինչպես նաև Հարկային վարչարարության բարեփոխումների և Մաքսային ծառայության առաջիկա տարիների զարգացման ռազմավարական ծրագրերը։
Անդրադարձ կատարվեց նաև ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերանայմանը, որի շրջանակում առաջարկվեց քննարկել հանձնաժողովի աշխատանքներին՝ իր ցանկությամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի մասնակցության ապահովման հարցը։
Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանը։