Փետրվարի 7-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ 2024-2025թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մրցույթում հաղթած ուսանողներին «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը
07.02.2025

Փետրվարի 7-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի և ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի (ՀՊՏՀ քոլեջ - ASUE college) միջև առկա համագործակցության շրջանակներում «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ 2024-2025թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մրցույթում հաղթած ուսանողներին «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը։
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի հիմնադիր, «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ» ծրագրի հեղինակ Վահագն Համբարձումյանը, Ասոցիացիայի նորընտիր նախագահ Հերմինե Թովմասյանը, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀՊՏՀ - ASUE)-ի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը, Ասոցիացիայի Խորհրդի անդամներ, դասախոսներ, նախորդ մրցույթներում հաղթած ուսանողներ, ուսանողների ծնողներ, լրագրողներ և այլ հյուրեր։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ասոցիացիայի նորընտիր նախագահ Հերմինե Թովմասյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին և շնորհավորեց ուսանողներին` ընդգծելով կրթության դերն ու կարևորությունը և այդ կարևորագույն առաքելության ճանապարհին Ասոցիացիայի որդեգրած կարգախոսը, որ «Ազգային հարստությունը ոչ թե բնական պաշարներն են, այլ` կրթoջախները»։
Այնուհետև շնորհավորական ուղերձներով հանդես եկան Ասոցիացիայի հիմնադիր Վահագն Համբարձումյանը, Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը, ՀՊՏՀ «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, դասախոսներ, հյուրեր։
Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը մրցույթում հաղթած «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ 3-րդ կուրսի 8 ուսանողի հանդիսավոր կերպով հանձնեցին անվանական կրթաթոշակի հավաստագրերը և մոտիվացնող գրքեր։
«Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի տրամադրման մրցույթը կրում է շարունակական բնույթ` նպատակ ունենալով բարձրացնել ուսանողների առաջադիմությունն ու մշտապես կրթվելու ձգտումը։