ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին քննարկվեցին արտադատական համակարգի ներդրման կարգավորման հետ կապված
12.02.2026
Փետրվարի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։
Նիստին մասնակցում էր Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանը։
Նիստի սկզբում ներկայացվեց նախկինում քննարկված հարցերի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն։
Քննարկվեցին նաև արտադրական և տրանսպորտային նշանակության հողերի էներգետիկ, այդ թվում՝ համակցված վերականգնվող էներգետիկայի նպատակներով օգտագործման գործընթացի դյուրացմանը վերաբերող հարցերը, ինչպես նաև e-draft հարթակում հրապարակված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։