Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Ներդրում իրականացնող այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ և դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի նպատակն է հանրապետությունում խեցգետինների արհեստական բուծման և ինտենսիվ աճեցման ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների ներդրումը, բարձրարժեք սննդամթերքի արտադրությունը և դրանց արտահանման ծավալների ավելացումը։ Ծրագրով առաջարկվում է հիմնել 3 տիպի խեցգետինների բուծման համալիրներ։ Ծրագրի շրջանակներում պետական աջակցությունն իրականացվելու է 2024-2026 թվականներին, խեցգետնաբուծական համալիրների ներդրումների և արտադրական ծախսերի մասնակի փոխհատուցման եղանակով՝ փոխհատուցելով ներդրումների համար կատարված ծախսերի 50%-ը։

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=176557

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Ծրագրի շրջանակներում շահառուները նույն նպատակի համար չեն կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության այլ ծրագրերից, իսկ յուրաքանչյուր շահառու կարող է ստանալ միայն մեկ միավոր խեցգետնաբուծական համալիրի համար նախատեսված ծախսերի փոխհատուցում։