Հանրային միջոցառումներ Public events

29.10.2025թ․ - «Արփա Գոլդ» հաշվապահական հաշվառման գրասենյակի «Վայք» մասնաճյուղի բացման արարողությունը

Վերջին միջոցառումները

«Պրոֆթիմ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի 10-ամյակի միջոցառումը

Ապրիլի 3-ին տեղի ունեցավ «Պրոֆթիմ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Գործատուների Հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, այլ անդամներ, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Բուդաղյանը, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց ընկերության տարեդարձը և մաղթեց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։
Նշենք, որ «Պրոֆթիմ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հանդիսանում են Միության անդամ կազմակերպություններ։
Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Բուդաղյանը։ Վերջինս համայնքապետարանի անունից գրասենյակին հանձնեց շնորհակալագիր՝ համայնքի գործարար միջավայրի զարգացմանը նպաստելու համար։
«Պրոֆթիմ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը գտնվում է Նոյեմբերյան քաղաքում, Զ․ Անդրանիկի 6/3 հասցեում։ Վերջինս ներկա պահին համագործակցում է շուրջ 300 հաճախորդի հետ։
Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։
Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին և երկարամյա աշխատակից Անուշ Մարտիրոսյանին հանձնվեցին շնորհակալագրեր։

04.04.2026

«Պրոֆմաքս Սըլուշընս» հաշվապահական ընկերության 10-ամյակի միջոցառումը

Մարտի 6-ին տեղի ունեցավ «Պրոֆմաքս Սըլուշընս» հաշվապահական ընկերության գործունեության տասնամյակի միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը, Միհրան Թադևոսյանը, Արտակ Մարգարյանը, այլ անդամներ, Չարենցավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Վարդանյանը, Միասնական սոցիալական ծառայության Չարենցավանի տարածքային կենտրոնի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանը, հաճախորդներ, գործընկերներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը հրավիրված էր նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, ով շնորհավորեց ընկերության տարեդարձը և մաղթեց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։
Նշենք, որ «Պրոֆմաքս Սըլուշընս» հաշվապահական ընկերությունը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հանդիսանում են Միության անդամ կազմակերպություններ։
Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Չարենցավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Վարդանյանը` ընդգծելով համայնքում ընկերության դերը և կարևորությունը։
«Պրոֆմաքս Սըլուշընս» հաշվապահական ընկերությունը գտնվում է Չարենցավան քաղաքում, Խանջյան 1 հասցեում։ Վերջինս ներկա պահին համագործակցում է շուրջ 400 հաճախորդի հետ։
Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։
Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։

Կարդալ

«Ֆինթայմ» հաշվապահական ընկերության 10-ամյակի միջոցառումը

Նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ «Ֆինթայմ» հաշվապահական ընկերության գործունեության տասնամյակի միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը, Արտակ Մարգարյանը, այլ անդամներ, գործընկերներ Թալինի համայնքապետարանից, միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժնից, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։
«Ֆինթայմ» հաշվապահական ընկերությունը գտնվում է Թալին քաղաքում, Սպանդարյան 3/2 հասցեում։ Վերջինս ներկա պահին համագործակցում է շուրջ 250 հաճախորդի հետ։
Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։
Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։

Կարդալ

Բոլոր միջոցառումները