
16.10.2026թ․ - «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի բացման արարողությունը
Վերջին միջոցառումները

Երևանում բացվել է «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը
Երևան քաղաքի Շիրակի փողոց 18 42 հասցեում իր դռներն է բացել «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը։ Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Ասոցիացիայի խորհրդի անդամ Հարություն Գուլյանը, Ասոցիացիայի այլ անդամներ, Շենգավիթ վարչական շրջանում և հարակից բնակավայրերում գործունեություն ծավալող ձեռնարկատերեր, կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հրավիրվածներ։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց գրասենյակի բացման կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին գրասենյակի հիմնադրման նպատակը, առաքելությունը և ստանձնած պարտավորությունները։ Հատկանշական է, որ միջոցառման ընթացքում «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը չորս հաճախորդի հետ կնքեց հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման պայմանագրեր։ «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակ․ մեզ հետ Ձեր բիզնեսը վստահելի ձեռքերում է։
19.10.2026
Բոլոր միջոցառումները
«Ֆինտեքս Քընսալթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը
Արտաշատ քաղաքում` Օգոստոսի 23, 89/2 հասցեում, իր դռներն է բացել «Ֆինտեքս Քընսալթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը: Օգոստոսի 11-ին տեղի ունեցավ գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի անձնակազմը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը, Միհրան Թադևոսյանը, այլ անդամներ, բանկերի մասնաճյուղերի ներկայացուցիչներ, Արտաշատ քաղաքում և հարակից բնակավայրերում գործունեություն ծավալող ձեռնարկատերեր, կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին գրասենյակի հիմնադրման նպատակը, առաքելությունը, տարածաշրջանում ստանձնած պարտականությունները։ «Ֆինտեքս Քընսալթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը հենց միջոցառման ընթացքում հաճախորդի հետ կնքեց իր առաջին հաշվապահական հաշվառման ծառայության մատուցման պայմանագիրը։
12.08.2026
«Արթ Պրոգրես» հաշվապահական կենտրոնի 10-ամյակի միջոցառումը
Հուլիսի 3-ին տեղի ունեցավ «Արթ Պրոգրես» հաշվապահական կենտրոնի գործունեության տասնամյակի միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, այլ անդամներ, Արթիկի hամայնքապետի Խորհրդական Ալեքսան Աբրահամյանը, Արթիկի Թեմի Լմբատավանքի հովվության հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը, Արթիկի պետական քոլեջի տնօրեն Աննման Ղուլիջօղլյանը, Միասնական Սոցիալական ծառայության Արթիկի տ/կ-ի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Գոհար Վարագյանը, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի ֆինանսական բաժնի խորհրդատու Անի Նալբանդյանը, «Արեգակ ՈԻՎԿ» ՓԲԸ-ի կառավարիչ Գևորգ Մարտիրոսյանը, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Միջոցառումը սկսվեց Տեր Վիգեն քահանա Ղազարյանի աղոթքով: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց գրասենյակի տարեդարձը և մաղթեց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Նշենք, որ «Արթ Պրոգրես» հաշվապահական կենտրոնը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հանդիսանում են Միության անդամ կազմակերպություններ։ Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Արթիկի hամայնքապետի Խորհրդական Ալեքսան Աբրահամյանը և այլ հյուրեր։ «Արթ Պրոգրես» հաշվապահական կենտրոնը գտնվում է Արթիկ քաղաքում, Տոնականյան 24/43 հասցեում։ Վերջինս ներկա պահին համագործակցում է շուրջ 200 հաճախորդի հետ։ Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին և երկարամյա աշխատակից Արաքսյա Կակոյանին հանձնվեցին շնորհակալագրեր։
03.07.2026
«Ճշգրիտ Հաշվապահություն և Խորհրդատվություն» հաշվապահական ընկերության 10-ամյակի միջոցառումը
Մայիսի 8-ին տեղի ունեցավ «Ճշգրիտ Հաշվապահություն և Խորհրդատվություն» հաշվապահական ընկերության գործունեության տասնամյակի միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, այլ անդամներ, Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանը, Բերդի բազմագործառույթային պետական քոլեջի տնօրեն Աննա Ավալյանը, փոխտնօրեն Անահիտ Սարգսյանը, Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամը, Տավուշ հիմնադրամի տնօրեն Լուսիկ Աղաբաբյանը, Վիճակագրական Վարչության ավագ մասնագետ Գոհար Վիրաբյանը, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Միջոցառումը սկսվեց Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամի աղոթքով: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց գրասենյակի տարեդարձը և մաղթեց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Նշենք, որ «Ճշգրիտ Հաշվապահություն և Խորհրդատվություն» հաշվապահական ընկերությունը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հանդիսանում են Միության անդամ կազմակերպություններ։ Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանը և այլ հյուրեր։ «Ճշգրիտ Հաշվապահություն և Խորհրդատվություն» հաշվապահական ընկերությունը գտնվում է Բերդ քաղաքում, Լևոն Բեկի 5 հասցեում։ Վերջինս ներկա պահին համագործակցում է շուրջ 400 հաճախորդի հետ։ Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին, տնօրեն Արմինե Ջուլհակյանին և երկարամյա աշխատակիցներ Արփինե Ալավերդյանին ու Անուշ Մաթևոսյանին հանձնվեցին շնորհակալագրեր։
11.05.2026
«Մետա Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի 10-ամյակի միջոցառումը
Ապրիլի 30-ին տեղի ունեցավ «Մետա Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, այլ անդամներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց գրասենյակի տարեդարձը և մաղթեց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Նշենք, որ «Մետա Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հանդիսանում են Միության անդամ կազմակերպություններ։ Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը։ «Մետա Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը գտնվում է Երևան քաղաքում, Վաղարշ Վաղարշյան 12 հասցեում։ Վերջինս ներկա պահին համագործակցում է շուրջ 200 հաճախորդի հետ։ Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին, տնօրեն Արփինե Ասլանյանին և երկարամյա աշխատակիցներ Եվգենյա Մանուկյանին ու Արմինե Այվազյանին հանձնվեցին շնորհակալագրեր։
30.04.2026
«Պրոֆթիմ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի 10-ամյակի միջոցառումը
Ապրիլի 3-ին տեղի ունեցավ «Պրոֆթիմ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Գործատուների Հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, այլ անդամներ, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Բուդաղյանը, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց ընկերության տարեդարձը և մաղթեց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Նշենք, որ «Պրոֆթիմ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հանդիսանում են Միության անդամ կազմակերպություններ։ Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Բուդաղյանը։ Վերջինս համայնքապետարանի անունից գրասենյակին հանձնեց շնորհակալագիր՝ համայնքի գործարար միջավայրի զարգացմանը նպաստելու համար։ «Պրոֆթիմ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը գտնվում է Նոյեմբերյան քաղաքում, Զ․ Անդրանիկի 6/3 հասցեում։ Վերջինս ներկա պահին համագործակցում է շուրջ 300 հաճախորդի հետ։ Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին և երկարամյա աշխատակից Անուշ Մարտիրոսյանին հանձնվեցին շնորհակալագրեր։
04.04.2026


