Միջազգային կազմակերպություններ
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ: Համագործակցության շրջանակներում միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ և դրամաշնորհային ծրագրերով Ասոցիացիան պարբերաբար պատրաստում է օրենսդրական ուղեցույցներ, իրականացնում է հարկման համակարգերի մոնիթորինգային և բարելավման ծրագրեր, կազմակերպում է սեմինարներ, մասնակցում է ուսումնական հաստատություններում հաշվապահական ոլորտի կրթական մոդուլների և չափորոշիչների մշակման գործընթացներին։