Բիզնես գործընկերներ

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան իր գործընկերների և գործընկերների հաճախորդների բիզնեսին առնչվող հարակից ծառայությունների և այլ պրոդուկտների տրամադրման հասանելիության և մատչելիության նպատակով հիմնադրել է «Բիզնեսի մեկ պատուհան» հարթակը, որի միջոցով համագործակցում է տարբեր բնագավառների բիզնես գործընկերների հետ։

Ասոցիացիայի գործընկերները և նրանց հաճախորդները UBS ընկերության միջոցով ստանում են պետռեգիստրի սպասարկման ծառայություններ, «Աուդիտ Արմենիա» ընկերության միջոցով` աուդիտ և հարակից ծառայություններ, Հաշվապահների և աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի միջոցով` խորհրդատվական ծառայություններ, իսկ «Բիզնեսի մեկ պատուհան»-ի մյուս պրինցիպալ գործընկերների միջոցով` շուրջ քառասուն խումբ այլ ծառայություններ։