ՀԱՈՒԿ - Հաշվապահների և աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոն
Հաշվապահների և աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնը (ՀԱՈՒԿ) հիմնադրվել է 2014 թվականի օգոստոսի 22-ին Երևան քաղաքում։ Կենտրոնը կազմակերպում է մասնագիտական խորացված դասընթացներ, ինչպես նաև մատուցում է հաշվապահական և հարկային հաշվառման հարցերով խորհրդատվություն, այդ թվում՝ իրավաբանական անձանց հարկային հաշվարկների ճշտության ստուգում։