«ՀԱՄ-ով աշխատակիցներ» սեմինար

ՀԱՄ-ով (Հաջողակ Անձի Մտածելակերպով) աշխատակիցը.

  1. ամեն առավոտ կոլեկտիվին կարոտած շտապում է աշխատանքի, երեկոյան ընտանիքին կարոտած շտապում տուն
  2. իր բարեխղճությամբ ու հոգատարությամբ բարելավում է թիմի անդամների միջանձնային հարաբերություններն ու հաճախորդների հետ հարաբերությունները` վայելում բոլորի համակրանքը
  3. անընդհատ զարգացնելով և կիրառելով իր մասնագիտական ու սոցիալական հմտությունները` բարձրացնում է թիմի վարկանիշն ու շահույթը` վաստակում իր մասնաբաժին հեղինակությունն ու եկամուտը

Ասոցիացիայի հիմնադիր` Վ.Համբարձումյան

Ներթիմային առողջ հարաբերությունների ձևավորման և հաճախորդների սպասարկման բարձր որակի ապահովման համար շատ կարևոր է Ասոցիացիայի անդամների սոցիալական հմտությունների զարգացումն ու կիրառումը, որի նպատակով յուրաքանչյուր չորեքշաբթի կազմակերպվում է «ՀԱՄ-ով աշխատակիցներ» սեմինարը։ Սոցիալական հմտությունների զարգացման ու կիրառման, ինչպես նաև անդամների մոտիվացիայի և ինքնակատարելագործման բարձրացման նպատակով, պարբերաբար ընտրվում են համաշխարհային բեսթսելեր հանդիսացող գրքեր, կազմակերպվում են թիմային ընթերցանություններ, որոնք քննարկվում են սեմինարի ժամանակ։