Հասարակական կառույցներ
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան համագործակցում է ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կառույցների հետ՝ նպատակ ունենալով վերջիններիս միջոցով ապահովել հանրության ներգրավվածությունը ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում:
Ոլորտային հասարակական կառույցների ակտիվ մասնակցությունը իրավական ակտերի տարբեր նախագծերի մշակմանը, համատեղ քննարկումները հնարավորություն են տալիս որդեգրել առավել արդյունավետ և իրատեսական քաղաքականություն:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան, ցուցաբերելով ներկայացուցչական մասնակցություն, գործընկեր հասարակական կառույցների հետ համատեղ նպաստում է հասարակության օրինական շահերի պաշտպանությանը։