Ակտերի բողոքարկում
Ասոցիացիայի գործունեության ևս մեկ կարևոր ուղղություն է հարկ վճարողների օրինական շահերի պաշտպանությունը։ Այդ առաքելության շրջանակներում է իրականացվում ակտերի բողոքարկման ծառայությունը` հարկ վճարող(ներ)ի նկատմամբ կիրառված հարկային և մաքսային մարմինների գործողությունների (անգործության), մասնավորապես` ստուգման ակտերի, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկման գործընթացը։ Ծառայությունը ներառում է բողոքարկման ամբողջ գործընթացը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում՝ դիմում-բողոքի կազմումից մինչև հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովում կամ դատարանում մասնակցության ապահովումը: