Ինչո՞ւ անդամակցել
Անդամության կարգ
Անդամակցություն
Ասոցիացիային անդամակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում մասնագիտական հետագա զարգացման և մասնագիտական կարգավիճակի բարձրացման համար: Ասոցիացիան, հանդիսանալով մի շարք հասարակական խորհուրդների անդամ, համագործակցում է պետական մարմինների հետ՝ մասնակցելով ոլորտի տնտեսվարողներին վերաբերվող իրավական ակտերի հետ առնչվող հանրային քննարկումներին։
Ասոցիացիան համագործակցում է ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կառույցների հետ՝ նպատակ ունենալով վերջիններիս միջոցով ապահովել հանրության ներգրավվածությունը ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում:
Ասոցիացիան համագործակցում է նաև մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, որի շրջանակում իրականացնում է հարկման համակարգերի մոնիթորինգային և բարելավման ծրագրեր, կազմակերպում է սեմինարներ, մասնակցում է ուսումնական հաստատություններում հաշվապահական ոլորտի կրթական մոդուլների և չափորոշիչների մշակման գործընթացներին։
Անդամակցելով Ասոցիացիային՝ կարող եք օգտվել նաև Ասոցիացիայի անդամներին ընձեռնված մի շարք արտոնություններից.
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Մասնակցություն Ասոցիացիայի կողմից պարբերաբար կազմակերպվող հանդիպումներին (այդ թվում՝ սեմինարներին, գիտաժողովներին, կլոր սեղաններին և այլն), որոնց ընթացքում ինչպես մասնավոր հատվածի առաջատար մասնագետները, այնպես էլ վարչարարություն իրականացնող մարմինների ներկայացուցիչները ներկայացնում են իրենց փորձն ու պատասխանում բարձրացված հարցադրումներին:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պարբերաբար էլեկտրոնային եղանակով հաշվապահական հաշվառումը և աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական դաշտի, ինչպես նաև հարկային-մաքսային վարչարարությանը վերաբերող նորությունների մասին իրազեկում։
ԶԵՂՉԵՐ
Ասոցիացիայի ուսումնական կենտրոնի կողմից պարբերաբար կազմակերպվող տարբեր տեսակի միջոցառումներին (սեմինարներ, վերապատրաստումներ և այլն) մասնակցելու հնարավորություն՝ 20-50 տոկոս զեղչված սակագներով:
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
Ասոցիացիայի անդամներին պարբերաբար ծանուցվող թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվության տրամադրում։