Հանրային միջոցառումներ Public events

16.10.2026թ․ - «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի բացման արարողությունը

Վերջին միջոցառումները

Երևանում բացվել է «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը

Երևանում բացվել է «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը

Երևան քաղաքի Շիրակի փողոց 18 42 հասցեում իր դռներն է բացել «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը։ Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Ասոցիացիայի խորհրդի անդամ Հարություն Գուլյանը, Ասոցիացիայի այլ անդամներ, Շենգավիթ վարչական շրջանում և հարակից բնակավայրերում գործունեություն ծավալող ձեռնարկատերեր, կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հրավիրվածներ։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց գրասենյակի բացման կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին գրասենյակի հիմնադրման նպատակը, առաքելությունը և ստանձնած պարտավորությունները։ Հատկանշական է, որ միջոցառման ընթացքում «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը չորս հաճախորդի հետ կնքեց հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման պայմանագրեր։ «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակ․ մեզ հետ Ձեր բիզնեսը վստահելի ձեռքերում է։

19.10.2026

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին։ Տոնավաճառի ընթացքում այցելուները ծանոթացան Ասոցիացիայի գործունեությանը, առաքելությանն ու նպատակներին, Ասոցիացիայում և Ասոցիացիայի գործընկեր գրասենյակներում առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։ Այցելուներին ներկայացվեցին նաև Ասոցիացիայի ուսումնական կենտրոնում կրթություն ստանալու և Ասոցիացիայի գործընկեր գրասենյակներում պրակտիկա անցնելու հնարավորությունները։ Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման կազմակերպիչներին՝ նման հնարավորություն ստեղծելու, ուսանող-գործատու հանդիպումը կազմակերպելու և այն բարձր մակարդակով անցկացնելու համար։

Կարդալ
«Սիգմա Սերվիսիզ» հաշվապահական հաշվառման գրասենյակի «Ագարակ» մասնաճյուղի բացման արարողությունը

«Սիգմա Սերվիսիզ» հաշվապահական հաշվառման գրասենյակի «Ագարակ» մասնաճյուղի բացման արարողությունը

Ագարակ քաղաքում` Գարեգին Նժդեհի 5/8 հասցեում, իր դռներն է բացել «Սիգմա Սերվիսիզ» հաշվապահական հաշվառման գրասենյակի «Ագարակ» մասնաճյուղը: Օգոստոսի 17-ին տեղի ունեցավ մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի անձնակազմը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը, Միհրան Թադևոսյանը, այլ անդամներ, Ագարակի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանջանյանը, համայնքում գործունեություն ծավալող ձեռնարկատերեր, կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին մասնաճյուղի հիմնադրման նպատակը, առաքելությունը, համայնքում ստանձնած պարտականությունները։ Հյուրերը հանդես եկան շնորհավորական ուղերձներով։ Գրասենյակի սեփականատեր Արման Մաթևոսյանը և տնօրեն Հասմիկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեցին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիային՝ համագործակցության և վստահության համար, ինչպես նաև բոլոր ներկաներին` հրավերն ընդունելու և տոնական օրը գրասենյակի հետ միասին նշելու համար։

Կարդալ

Բոլոր միջոցառումները

Հաշվապահական դասընթացներ Գյումրիում

Ասոցիացիայի գործընկեր Գյումրու հաշվապահական հաշվառման գրասենյակի նոր ուսումնական կենտրոնի բացումը

2021 թվականի հուլիսի 1- ին Գյումրիում տեղի ունեցավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի գործընկեր գրասենյակի ` Գյումրու հաշվապահական հաշվառման գրասենյակի նոր ուսումնական կենտրոնի բացումը : Բացմանը ներկա էին նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը , նախագահի տեղակալ Տիգրան Շահբազյանը և Ասոցիացիայի այլ անդամներ։   Շնորհավորում ենք մեր գործընկերներին և ցանկանում բեղմնավոր ու արգասաբեր գործունեություն :

01.07.2021

2019 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը մասնակցեց «Եկամտային հարկի համահարթեցման սկզբունքի վիճարկումը սոցիալական իրավունքների և սոցիալական արդարության տեսանկյունից» թեմայով հանրային քննարկմանը

2019 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը մասնակցեց «Եկամտային հարկի համահարթեցման սկզբունքի վիճարկումը սոցիալական իրավունքների և սոցիալական արդարության տեսանկյունից» թեմայով հանրային քննարկմանը

2019 թվականի փետրվարի 5- ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը մասնակցեց « Կառուցողական երկխոսության հանձնառություն » ծրագրի շրջանակներում հրավիրված « Եկամտային հարկի համահարթեցման սկզբունքի վիճարկումը սոցիալական իրավունքների և սոցիալական արդարության տեսանկյունից » թեմայով հանրային քննարկմանը :

05.02.2019