Ասոցիացիայի գործընկեր Գյումրու հաշվապահական հաշվառման գրասենյակի նոր ուսումնական կենտրոնի բացումը
01.07.2021

2021 թվականի հուլիսի 1-ին Գյումրիում տեղի ունեցավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի գործընկեր գրասենյակի` Գյումրու հաշվապահական հաշվառման գրասենյակի նոր ուսումնական կենտրոնի բացումը: Բացմանը ներկա էին նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ Տիգրան Շահբազյանը և Ասոցիացիայի այլ անդամներ։ Շնորհավորում ենք մեր գործընկերներին և ցանկանում բեղմնավոր ու արգասաբեր գործունեություն: