Հանրային միջոցառումներ Public events

16.10.2026թ․ - «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի բացման արարողությունը

Վերջին միջոցառումները

Երևանում բացվել է «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը

Երևանում բացվել է «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը

Երևան քաղաքի Շիրակի փողոց 18 42 հասցեում իր դռներն է բացել «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը։ Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Ասոցիացիայի խորհրդի անդամ Հարություն Գուլյանը, Ասոցիացիայի այլ անդամներ, Շենգավիթ վարչական շրջանում և հարակից բնակավայրերում գործունեություն ծավալող ձեռնարկատերեր, կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հրավիրվածներ։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց գրասենյակի բացման կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին գրասենյակի հիմնադրման նպատակը, առաքելությունը և ստանձնած պարտավորությունները։ Հատկանշական է, որ միջոցառման ընթացքում «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը չորս հաճախորդի հետ կնքեց հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման պայմանագրեր։ «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակ․ մեզ հետ Ձեր բիզնեսը վստահելի ձեռքերում է։

19.10.2026

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին։ Տոնավաճառի ընթացքում այցելուները ծանոթացան Ասոցիացիայի գործունեությանը, առաքելությանն ու նպատակներին, Ասոցիացիայում և Ասոցիացիայի գործընկեր գրասենյակներում առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։ Այցելուներին ներկայացվեցին նաև Ասոցիացիայի ուսումնական կենտրոնում կրթություն ստանալու և Ասոցիացիայի գործընկեր գրասենյակներում պրակտիկա անցնելու հնարավորությունները։ Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման կազմակերպիչներին՝ նման հնարավորություն ստեղծելու, ուսանող-գործատու հանդիպումը կազմակերպելու և այն բարձր մակարդակով անցկացնելու համար։

Կարդալ
«Սիգմա Սերվիսիզ» հաշվապահական հաշվառման գրասենյակի «Ագարակ» մասնաճյուղի բացման արարողությունը

«Սիգմա Սերվիսիզ» հաշվապահական հաշվառման գրասենյակի «Ագարակ» մասնաճյուղի բացման արարողությունը

Ագարակ քաղաքում` Գարեգին Նժդեհի 5/8 հասցեում, իր դռներն է բացել «Սիգմա Սերվիսիզ» հաշվապահական հաշվառման գրասենյակի «Ագարակ» մասնաճյուղը: Օգոստոսի 17-ին տեղի ունեցավ մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի անձնակազմը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը, Միհրան Թադևոսյանը, այլ անդամներ, Ագարակի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանջանյանը, համայնքում գործունեություն ծավալող ձեռնարկատերեր, կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին մասնաճյուղի հիմնադրման նպատակը, առաքելությունը, համայնքում ստանձնած պարտականությունները։ Հյուրերը հանդես եկան շնորհավորական ուղերձներով։ Գրասենյակի սեփականատեր Արման Մաթևոսյանը և տնօրեն Հասմիկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեցին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիային՝ համագործակցության և վստահության համար, ինչպես նաև բոլոր ներկաներին` հրավերն ընդունելու և տոնական օրը գրասենյակի հետ միասին նշելու համար։

Կարդալ

Բոլոր միջոցառումները

ՏԱՐՎԱ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂ

«ՏԱՐՎԱ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂ, ՏԱՐՎԱ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿԻ ՆՇԱՆ-ԴՈՒԲԱՅ» ամենամյա հայկական մեծամասշտաբ մրցանակաբաշխություն

Բիզնես աշխարհի կենտրոններից մեկում՝ Արևելքի ամենահարուստ հեքիաթային Դուբայ քաղաքում, կայացավ «ՏԱՐՎԱ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂ, ՏԱՐՎԱ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿԻ ՆՇԱՆ-ԴՈՒԲԱՅ» ամենամյա հայկական մեծամասշտաբ մրցանակաբաշխությունը, որտեղ հանդիսավոր արարողությամբ հնչեցին տարվա որակական ու մասնագիտական բարձր ցուցանիշներ արձանագրած կազմակերպությունների, ընկերությունների, հանրային ծառայողների և ուղղակի իրենց ոլորտի նվիրյալների անունները, որոնք սոցիոլոգիական հարցումների, հանրության շրջանում կատարված ուսումնասիրությունների, լրագրողական հետաքննությունների արդյունքում ստացան իրենց միջազգային պատվավոր՝ «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ» մրցանակներն ու պատվոգրերը: «Տարվա լավագույն և առաջատար հասարակական կազմակերպություն» անվանակարգում «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ» ընկերության պատվավոր մրցանակի արժանացավ ոլորտում առաջատար՝ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան» : Պատվավոր մրցանակն ստացավ հաշվապահական ոլորտում մեծ ներդրում և վաստակ ունեցող հասարակական գործիչ, Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը: Միջոցառմանը Ասոցիացիայից մասնակցեց նաև Ասոցիացիայի անդամ Դավիթ Մարտիրոսյանը:

08.10.2023

Հաշվապահ

Արտաշատի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի 10-ամյակի միջոցառումը

Արտաշատի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը 10 տարեկան է: 2023թ․օգոստոսի 4-ին տեղի ունեցավ Արտաշատի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը , տեղակալները, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։ Գործունեության 10 տարիների ընթացքում Արտաշատի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը սպասարկել է շուրջ 1800 հաճախորդի, իսկ ներկա պահին գրասենյակը համագործակցում է շուրջ 650 հաճախորդի հետ։ Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։

04.08.2023

Հաշվապահ

Եղեգնաձորի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի 10-ամյակի միջոցառումը

2023 թվականի հունիսի 23-ին Եղեգնաձորի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի հիմնադրման 10-րդ տարեդարձն էր։ 10-ամյակի միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը , տեղակալները, գործընկերներ, հաճախորդներ, նախկին աշխատակիցներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։ Գործունեության 10 տարիների ընթացքում Եղեգնաձորի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը սպասարկել է շուրջ 900 հաճախորդի, այս պահին համագործակցում է շուրջ 350 հաճախորդի հետ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց գրասենյակի գործունեության 10-ամյա պատմությունը, հավատարիմ և երկարամյա հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։

23.06.2023

Հաշվապահ

Երևանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի 10-ամյակի միջոցառումը

Երևանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը 10 տարեկան է: 2023 թվականի հունիսի 2-ին Երևանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի հիմնադրման 10-րդ տարեդարձն էր։ 10-ամյակի միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը , տեղակալները, գործընկերները, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։ Գործունեության 10 տարիների ընթացքում Երևանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը սպասարկել է շուրջ 600 հաճախորդի, այս պահին համագործակցում է շուրջ 200 հաճախորդի հետ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց գրասենյակի գործունեության 10-ամյա պատմությունը, հավատարիմ և երկարամյա հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։

02.06.2023

Հաշվապահ

Վանաձորի Հաշվապահական Հաշվառման գրասենյակի 10-ամյակի միջոցառումը

2023թ․ մայիսի 13-ին տեղի ունեցավ Վանաձորի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։  Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահի տեղակալները, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։ Գործունեության 10 տարիների ընթացքում Վանաձորի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը սպասարկել է շուրջ 1300 հաճախորդի, իսկ ներկա պահին գրասենյակը համագործակցում է շուրջ 600 հաճախորդի հետ։ Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ 

13.05.2023