
16.10.2026թ․ - «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի բացման արարողությունը
Վերջին միջոցառումները

Երևանում բացվել է «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը
Երևան քաղաքի Շիրակի փողոց 18 42 հասցեում իր դռներն է բացել «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը։ Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Ասոցիացիայի խորհրդի անդամ Հարություն Գուլյանը, Ասոցիացիայի այլ անդամներ, Շենգավիթ վարչական շրջանում և հարակից բնակավայրերում գործունեություն ծավալող ձեռնարկատերեր, կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հրավիրվածներ։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց գրասենյակի բացման կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին գրասենյակի հիմնադրման նպատակը, առաքելությունը և ստանձնած պարտավորությունները։ Հատկանշական է, որ միջոցառման ընթացքում «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը չորս հաճախորդի հետ կնքեց հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման պայմանագրեր։ «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակ․ մեզ հետ Ձեր բիզնեսը վստահելի ձեռքերում է։
19.10.2026
Բոլոր միջոցառումները
2024 թվականի մայիսի 15-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան կրկին մասնակցում էր Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի կողմից կազմակերպված ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ
2024 թվականի մայիսի 15-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան կրկին մասնակցում էր Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի կողմից կազմակերպված ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ։ Տոնավաճառի ընթացքում այցելուները ծանոթացան Ասոցիացիայի գործունեությանը, առաքելությանն ու նպատակներին, Ասոցիացիայում և Ասոցիացիայի գործընկեր գրասենյակներում առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին, Ասոցիացիայի ուսումնական կենտրոնում կրթություն ստանալու, ինչպես նաև Ասոցիացիայի գործընկեր գրասենյականերում պրակտիկա անցնելու հնարավորություններին։ Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման կազմակերպիչներին նման հնարավորություն ստեղծելու, ուսանող-գործատու հանդիպումը կազմակերպելու և բարձր մակարդակով անցկացնելու համար։
16.05.2024
«Ըքաունթինգ Սըլյուշնս» Հաշվապահական Գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը
Տաշիր քաղաքում` Երևանյան 194 հասցեում, իր դռներն է բացել «Ըքաունթինգ Սըլյուշնս» Հաշվապահական Գրասենյակը: 2024թ․ մայիսի 3-ին տեղի ունեցավ գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը, անդամները, բանկերի մասնաճյուղերի կառավարիչներ, Տաշիր քաղաքում և հարակից բնակավայրերում գործունեություն ծավալող ձեռնարկատերեր, կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին գրասենյակի հիմնադրման նպատակը, առաքելությունը, տարածաշրջանում ստանձնած պարտականությունները։ «Ըքաունթինգ Սըլյուշնս» Հաշվապահական Գրասենյակը հենց միջոցառման ընթացքում հաճախորդի հետ կնքեց իր առաջին հաշվապահական հաշվառման ծառայության մատուցման պայմանագիրը։ «Ըքաունթինգ Սըլյուշնս» Հաշվապահական Գրասենյակ` լավագույն լուծումները Ձեր բիզնեսի համար։
03.05.2024
«Պրոֆհաշ Խորհրդատվական Կենտրոն» հաշվապահական ընկերության 10-ամյակի միջոցառումը
2024թ․ ապրիլի 5-ին տեղի ունեցավ «Պրոֆհաշ Խորհրդատվական Կենտրոն» հաշվապահական ընկերության տասնամյակի միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը, անդամները, Արմավիր համայնքի ղեկավարը, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։ «Պրոֆհաշ Խորհրդատվական Կենտրոն» հաշվապահական ընկերությունը ներկա պահին համագործակցում է շուրջ 550 հաճախորդի հետ։ Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։ Միջոցառման ավարտին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը Ասոցիացիայի անունից համագործակցության հուշագրեր ստորագրեց «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ջեմմա Սարգսյանի հետ։
05.04.2024
«Հավատարիմ գործընկեր» հաշվապահական ընկերության 10-ամյակի միջոցառումը
«Հավատարիմ գործընկեր» հաշվապահական ընկերությունը 10 տարեկան է։ 2024թ․ մարտի 22-ին տեղի ունեցավ «Հավատարիմ գործընկեր» հաշվապահական ընկերության տասնամյակի միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը, անդամները, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։ «Հավատարիմ գործընկեր» հաշվապահական ընկերությունը ներկա պահին համագործակցում է շուրջ 300 հաճախորդի հետ։ Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։
22.03.2024
«Իրազեկ հաշվապահ» հաշվապահական գրասենյակի 10-ամյակի միջոցառումը
«Իրազեկ հաշվապահ» Հաշվապահական Գրասենյակը 10 տարեկան է։ 2023թ․ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Իրազեկ հաշվապահ» Հաշվապահական Գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը , անդամները, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։ Գործունեության 10 տարիների ընթացքում «Իրազեկ հաշվապահ» Հաշվապահական Գրասենյակը սպասարկել է շուրջ 1200 հաճախորդի, իսկ ներկա պահին գրասենյակը համագործակցում է շուրջ 500 հաճախորդի հետ։ Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։
11.12.2023



