
16.10.2026թ․ - «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի բացման արարողությունը
Վերջին միջոցառումները

Երևանում բացվել է «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը
Երևան քաղաքի Շիրակի փողոց 18 42 հասցեում իր դռներն է բացել «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը։ Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Ասոցիացիայի խորհրդի անդամ Հարություն Գուլյանը, Ասոցիացիայի այլ անդամներ, Շենգավիթ վարչական շրջանում և հարակից բնակավայրերում գործունեություն ծավալող ձեռնարկատերեր, կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հրավիրվածներ։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց գրասենյակի բացման կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին գրասենյակի հիմնադրման նպատակը, առաքելությունը և ստանձնած պարտավորությունները։ Հատկանշական է, որ միջոցառման ընթացքում «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը չորս հաճախորդի հետ կնքեց հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման պայմանագրեր։ «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակ․ մեզ հետ Ձեր բիզնեսը վստահելի ձեռքերում է։
19.10.2026
Բոլոր միջոցառումները
2023 թվականի դեկտեմբերի 8-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրությունների առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթացի մասնակիցների ավարտական միջոցառումը
2023 թվականի դեկտեմբերի 8-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ 2023 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած գործող հաշվապահների «ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրությունների առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթացի մասնակիցների ավարտական միջոցառումը և հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին նաև արցախցի սկսնակ հաշվապահների խմբի ուսանողները, ընդհանուր առմամբ շուրջ 120 մասնակից։ Վերապատրաստման դասընթացի մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր. նրանցից 9-ը արդեն աշխատում են Ասոցիացիայում և Ասոցիացիայի անդամ հանդիսացող հաշվապահական գրասենյակներում : Դասընթացը Ասոցիացիայի կողմից կազմակերպվել է անվճար, իսկ լուսաբանման նպատակն է հանրությանը, այդ թվում` գործատուներին, իրազեկել, որ Հայաստանում արդեն իսկ ունենք հաշվապահական և հարկային ոլորտում գիտելիքներով զինված մասնագետների մի մեծ բանակ, և հնարավորություն ընձեռել մեր արցախցի հայրենակիցներին Ասոցիացիայի միջոցով աշխատանք գտնել և ապրել հայրենիքում։
08.12.2023
2023 թվականի նոյեմբերի 26-ին կայացավ «Վարկանիշ» ընկերության կազմակերպած «The Leader 2023» միջազգային մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը
2023 թվականի նոյեմբերի 26-ին կայացավ «Վարկանիշ» ընկերության կազմակերպած «The Leader 2023» միջազգային մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Մրցանակաբաշխության համար հիմք են հանդիսացել «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումները և փորձագիտական եզրակացությունները։ «Հաշվապահական և հարկային ոլորտում լավագույն ուսումնական կենտրոն» անվանակարգում «The Leader 2023» մրցանակին արժանացավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի ուսումնական կենտրոն ը ։ Պատվավոր մրցանակը ստացավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը: Մրցանակը հանձնեց «Synergy International Systems» միջազգային ընկերության հիմնադիր և նախագահ Աշոտ Պետրոսի Հովհաննիսյանը: Շնորհակալություն ենք հայտնում մեզ վստահող հաճախորդներին և գործընկերներին` համագործակցության և վստահության համար, ինչպես նաև մրցանակաբաշխության կազմակերպիչներին` միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
26.11.2023
Հրազդանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի 10-ամյակի միջոցառումը
Հրազդանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը 10 տարեկան է։ 2023թ․ նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Հրազդանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը, Հրազդան համայնքի ղեկավարը, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։ Գործունեության 10 տարիների ընթացքում Հրազդանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը սպասարկել է շուրջ 1000 հաճախորդի, իսկ ներկա պահին գրասենյակը համագործակցում է շուրջ 550 հաճախորդի հետ։ Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։
24.11.2023
Իջևանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի 10-ամյակի միջոցառումը
Իջևանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը 10 տարեկան է։ 2023թ․ նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Իջևանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը, նախագահի տեղակալը, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։ Գործունեության 10 տարիների ընթացքում Իջևանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը սպասարկել է շուրջ 1230 հաճախորդի, իսկ ներկա պահին գրասենյակը համագործակցում է շուրջ 590 հաճախորդի հետ։ Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։
09.11.2023
2023 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մասնակցում էր Career City Fest-ին
2023 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մասնակցում էր Career City Fest -ին։ Միջոցառման ընթացքում այցելուները ծանոթացան Ասոցիացիայի գործունեությանը, առաքելությանն ու նպատակներին, Ասոցիացիայում և Ասոցիացիայի գործընկեր գրասենյակներում առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին, Ասոցիացիայի ուսումնական կենտրոնում կրթություն ստանալու, ինչպես նաև Ասոցիացիայի գործընկեր գրասենյականերում պրակտիկա անցնելու հնարավորություններին։ Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման կազմակերպիչներին նման հնարավորություն ստեղծելու, աշխատանք փնտրող-գործատու հանդիպումը կազմակերպելու և բարձր մակարդակով անցկացնելու համար։
26.10.2023




