24.11.2023

Հրազդանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը 10 տարեկան է։
2023թ․ նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Հրազդանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը, Հրազդան համայնքի ղեկավարը, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։
Գործունեության 10 տարիների ընթացքում Հրազդանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը սպասարկել է շուրջ 1000 հաճախորդի, իսկ ներկա պահին գրասենյակը համագործակցում է շուրջ 550 հաճախորդի հետ։
Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։