2023 թվականի նոյեմբերի 26-ին կայացավ «Վարկանիշ» ընկերության կազմակերպած «The Leader 2023» միջազգային մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը

26.11.2023

«The Leader 2023» միջազգային մրցանակաբաշխության հանդիսավոր արարողություն

2023 թվականի նոյեմբերի 26-ին կայացավ «Վարկանիշ» ընկերության կազմակերպած «The Leader 2023» միջազգային մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Մրցանակաբաշխության համար հիմք են հանդիսացել «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումները և փորձագիտական եզրակացությունները։
«Հաշվապահական և հարկային ոլորտում լավագույն ուսումնական կենտրոն» անվանակարգում «The Leader 2023» մրցանակին արժանացավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի ուսումնական կենտրոնը։
Պատվավոր մրցանակը ստացավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը: Մրցանակը հանձնեց «Synergy International Systems» միջազգային ընկերության հիմնադիր և նախագահ Աշոտ Պետրոսի Հովհաննիսյանը:
Շնորհակալություն ենք հայտնում մեզ վստահող հաճախորդներին և գործընկերներին` համագործակցության և վստահության համար, ինչպես նաև մրցանակաբաշխության կազմակերպիչներին` միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում