
16.10.2026թ․ - «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի բացման արարողությունը
Վերջին միջոցառումները

Երևանում բացվել է «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը
Երևան քաղաքի Շիրակի փողոց 18 42 հասցեում իր դռներն է բացել «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը։ Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Ասոցիացիայի խորհրդի անդամ Հարություն Գուլյանը, Ասոցիացիայի այլ անդամներ, Շենգավիթ վարչական շրջանում և հարակից բնակավայրերում գործունեություն ծավալող ձեռնարկատերեր, կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հրավիրվածներ։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց գրասենյակի բացման կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին գրասենյակի հիմնադրման նպատակը, առաքելությունը և ստանձնած պարտավորությունները։ Հատկանշական է, որ միջոցառման ընթացքում «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը չորս հաճախորդի հետ կնքեց հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման պայմանագրեր։ «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակ․ մեզ հետ Ձեր բիզնեսը վստահելի ձեռքերում է։
19.10.2026
Բոլոր միջոցառումները
2023 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մասնակցում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպված աշխատանքի տոնավաճառին
2023 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մասնակցում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպված ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ։ Տոնավաճառի ընթացքում այցելուները ծանոթացան Ասոցիացիայի գործունեությանը, առաքելությանն ու նպատակներին, Ասոցիացիայում և Ասոցիացիայի գործընկեր գրասենյակներում առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին, Ասոցիացիայի ուսումնական կենտրոնում կրթություն ստանալու, ինչպես նաև Ասոցիացիայի գործընկեր գրասենյականերում պրակտիկա անցնելու հնարավորություններին։ Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման կազմակերպիչներին նման հնարավորություն ստեղծելու, ուսանող-գործատու հանդիպումը կազմակերպելու և բարձր մակարդակով անցկացնելու համար։
05.05.2023
Էջմիածնի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի 10-ամյակի միջոցառումը
Էջմիածնի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը 10 տարեկան է: 2023 թվականի փետրվարի 24-ին Էջմիածնի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի հիմնադրման 10-րդ տարեդարձն էր։ 10-ամյակի միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հ այաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահն ու տեղակալները, գործընկերներ, հաճախորդներ, նախկին աշխատակիցներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։ Գործունեության 10 տարիների ընթացքում Էջմիածնի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը սպասարկել է շուրջ 1100 հաճախորդի, ներկայումս համագործակցում է 480-ից ավելի հաճախորդների հետ։ Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և սպասարկման տասնամյա պատմությանը։ Գրասենյակի լավագույն հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։
24.02.2023
Մարտունու Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի 10-ամյակի միջոցառումը
Մարտունու Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը 10 տարեկան է: 2023թ․ փետրվարի 11-ին տեղի ունեցավ Մարտունու Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահն ու տեղակալները, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։ Գործունեության 10 տարիների ընթացքում Մարտունու Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը սպասարկել է շուրջ 500 հաճախորդի, իսկ ներկա պահին գրասենյակը համագործակցում է շուրջ 250 հաճախորդի հետ։ Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և սպասարկման տասնամյա պատմությանը։ Գրասենյակի լավագույն հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։
11.02.2023
Աբովյանի Հաշվապահական Հաշվառման գրասենյակի 10-ամյակի միջոցառումը
2022 թվականի դեկտեմբերի 24-ին Աբովյանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի հիմնադրման 10-րդ տարեդարձն էր։ 10-ամյակի միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահն ու տեղակալները, գործընկերներ, հաճախորդներ, նախկին աշխատակիցներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։ Գործունեության 10 տարիների ընթացքում Աբովյանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը սպասարկել է շուրջ 1500 հաճախորդ։ 2022 թվականի մարտից գրասենյակը գործում է նաև երկրորդ հասցեում՝ գյուղ Գառնի, Երևանյան 30/1՝ ավելի մոտ գտնվելով քաղաքի հարակից շրջանների իր հաճախորդներին։
24.12.2022
Ասոցիացիայի գործընկեր Կապանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի նոր ուսումնական կենտրոնի բացումը
2021 թվականի սեպտեմբերի 25-ին Կապանում տեղի ունեցավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի գործընկեր գրասենյակի` Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակի նոր ուսումնական կենտրոնի բացումը: Բացմանը ներկա էին նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը և Ասոցիացիայի այլ անդամներ։ Շնորհավորում ենք մեր գործընկերներին և ցանկանում բեղմնավոր ու արգասաբեր գործունեություն:
25.09.2021






