2023 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մասնակցում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպված աշխատանքի տոնավաճառին

05.05.2023

ՀՊՏՀ աշխատանքի տոնավաճառ

2023 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մասնակցում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպված ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ։
Տոնավաճառի ընթացքում այցելուները ծանոթացան Ասոցիացիայի գործունեությանը, առաքելությանն ու նպատակներին, Ասոցիացիայում և Ասոցիացիայի գործընկեր գրասենյակներում առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին, Ասոցիացիայի ուսումնական կենտրոնում կրթություն ստանալու, ինչպես նաև Ասոցիացիայի գործընկեր գրասենյականերում պրակտիկա անցնելու հնարավորություններին։
Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման կազմակերպիչներին նման հնարավորություն ստեղծելու, ուսանող-գործատու հանդիպումը կազմակերպելու և բարձր մակարդակով անցկացնելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում