24.12.2022

2022 թվականի դեկտեմբերի 24-ին Աբովյանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի հիմնադրման 10-րդ տարեդարձն էր։
10-ամյակի միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահն ու տեղակալները, գործընկերներ, հաճախորդներ, նախկին աշխատակիցներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։
Գործունեության 10 տարիների ընթացքում Աբովյանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը սպասարկել է շուրջ 1500 հաճախորդ։
2022 թվականի մարտից գրասենյակը գործում է նաև երկրորդ հասցեում՝ գյուղ Գառնի, Երևանյան 30/1՝ ավելի մոտ գտնվելով քաղաքի հարակից շրջանների իր հաճախորդներին։