11.02.2023

Մարտունու Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը 10 տարեկան է:
2023թ․ փետրվարի 11-ին տեղի ունեցավ Մարտունու Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահն ու տեղակալները, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։
Գործունեության 10 տարիների ընթացքում Մարտունու Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը սպասարկել է շուրջ 500 հաճախորդի, իսկ ներկա պահին գրասենյակը համագործակցում է շուրջ 250 հաճախորդի հետ։
Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և սպասարկման տասնամյա պատմությանը։
Գրասենյակի լավագույն հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։