24.02.2023
Էջմիածնի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը 10 տարեկան է:
2023 թվականի փետրվարի 24-ին Էջմիածնի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի հիմնադրման 10-րդ տարեդարձն էր։
10-ամյակի միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահն ու տեղակալները, գործընկերներ, հաճախորդներ, նախկին աշխատակիցներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։
Գործունեության 10 տարիների ընթացքում Էջմիածնի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը սպասարկել է շուրջ 1100 հաճախորդի, ներկայումս համագործակցում է 480-ից ավելի հաճախորդների հետ։
Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և սպասարկման տասնամյա պատմությանը։
Գրասենյակի լավագույն հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։