Իջևանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի 10-ամյակի միջոցառումը

09.11.2023

Հաշվապահ

Իջևանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը 10 տարեկան է։
2023թ․ նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Իջևանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը, նախագահի տեղակալը, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։
Գործունեության 10 տարիների ընթացքում Իջևանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը սպասարկել է շուրջ 1230 հաճախորդի, իսկ ներկա պահին գրասենյակը համագործակցում է շուրջ 590 հաճախորդի հետ։
Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։

Կիսվել սոց․ ցանցերում