2023 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մասնակցում էր Career City Fest-ին
26.10.2023
2023 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան մասնակցում էր Career City Fest-ին։
Միջոցառման ընթացքում այցելուները ծանոթացան Ասոցիացիայի գործունեությանը, առաքելությանն ու նպատակներին, Ասոցիացիայում և Ասոցիացիայի գործընկեր գրասենյակներում առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին, Ասոցիացիայի ուսումնական կենտրոնում կրթություն ստանալու, ինչպես նաև Ասոցիացիայի գործընկեր գրասենյականերում պրակտիկա անցնելու հնարավորություններին։
Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման կազմակերպիչներին նման հնարավորություն ստեղծելու, աշխատանք փնտրող-գործատու հանդիպումը կազմակերպելու և բարձր մակարդակով անցկացնելու համար։