
16.10.2026թ․ - «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի բացման արարողությունը
Վերջին միջոցառումները

Երևանում բացվել է «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը
Երևան քաղաքի Շիրակի փողոց 18 42 հասցեում իր դռներն է բացել «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը։ Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Ասոցիացիայի խորհրդի անդամ Հարություն Գուլյանը, Ասոցիացիայի այլ անդամներ, Շենգավիթ վարչական շրջանում և հարակից բնակավայրերում գործունեություն ծավալող ձեռնարկատերեր, կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հրավիրվածներ։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց գրասենյակի բացման կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին գրասենյակի հիմնադրման նպատակը, առաքելությունը և ստանձնած պարտավորությունները։ Հատկանշական է, որ միջոցառման ընթացքում «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը չորս հաճախորդի հետ կնքեց հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման պայմանագրեր։ «Սեյֆ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակ․ մեզ հետ Ձեր բիզնեսը վստահելի ձեռքերում է։
19.10.2026
Բոլոր միջոցառումները
«Թաքս Մաստեր» հաշվապահական հաշվառման գրասենյակի 10-ամյակի միջոցառումը
Ապրիլի 23-ին տեղի ունեցավ «Թաքս Մաստեր» հաշվապահական հաշվառման գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը, անդամները, գործընկերներ Աշտարակի համայնքապետարանից, Միասնական սոցիալական ծառայության Արագածոտնի բաժնից, պետական և տեղական այլ կառույցներից, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։ «Թաքս Մաստեր» հաշվապահական հաշվառման գրասենյակը գտնվում է քաղաք Աշտարակում, Աշտարակեցու 12 հասցեում։ Վերջինս ներկա պահին համագործակցում է շուրջ 400 հաճախորդի հետ։ Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։
24.04.2025
«Օն թայմ հաշվապահություն» հաշվապահական գրասենյակի 10-ամյակի միջոցառումը
2024թ․ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Օն թայմ հաշվապահություն» հաշվապահական գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը, անդամները, գործընկերներ Սևանի համայնքապետարանից, Սևանի պետական բազմագործառույթային քոլեջից, Հայէկոնոմբանկի Սևանի մասնաճյուղից, պետական և տեղական այլ կառույցներից, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։ «Օն թայմ հաշվապահություն» հաշվապահական գրասենյակը ներկա պահին համագործակցում է շուրջ 300 հաճախորդի հետ։ Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։
09.12.2024
«Առանց փողկապի» հաղորդաշարի անձնակազմը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանի տանն էր
«Առանց փողկապի» հաղորդաշարի անձնակազմը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանի տանն էր։ «21 TV» հեռուստաընկերության անդրադարձը։
12.08.2024
«Գլոբալֆին» հաշվապահական գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը
2024թ․ հունիսի 27-ին տեղի ունեցավ «Գլոբալֆին» հաշվապահական գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը, անդամները, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։ «Գլոբալֆին» հաշվապահական գրասենյակը ներկա պահին համագործակցում է շուրջ 550 հաճախորդի հետ։ Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։ Միջոցառման ավարտին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը Ասոցիացիայի անունից համագործակցության հուշագիր ստորագրեց «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Երվանդ Սերոբյանի հետ։
27.06.2024
«ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» Համահայկական մրցանակաբաշխությունը Վենետիկում
Իտալիայի հեքիաթային Վենետիկ քաղաքի 15-րդ դարի թագավորական պալատում կայացավ «Պրեստիժ Մեդիա» ընկերության կազմակերպած «PRESTIGE» Համահայկական մրցանակաբաշխությունը, որը համախմբել էր հանրային, մշակույթի, արվեստի, առողջապահության և գործարար աշխարհի առաջնորդներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ» անվանակարգում մրցանակներ ստացան իրենց բնագավառում առաջատար և խոշոր ընկերություններ, առողջապահության ոլորտի նվիրյալներ, արժեք ստեղծող գործարարներ, հասարակական և մշակութային գործիչներ։ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի հիմնադիր նախագահ Վահագն Համբարձումյանը Հայաստանում հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի կայացման, գործարար միջավայրի բարելավման, քաղաքացիական հասարակության զարգացման և տնտեսության հզորացման գործում ներդրած մեծ ավանդի համար արժանացավ «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակի: Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի վերստուգիչ Քրիստինա Համբարձումյանը։
14.06.2024



