«ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» Համահայկական մրցանակաբաշխությունը Վենետիկում

14.06.2024

«ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» Համահայկական մրցանակաբաշխությունը Վենետիկում

Իտալիայի հեքիաթային Վենետիկ քաղաքի 15-րդ դարի թագավորական պալատում կայացավ «Պրեստիժ Մեդիա» ընկերության կազմակերպած «PRESTIGE» Համահայկական մրցանակաբաշխությունը, որը համախմբել էր հանրային, մշակույթի, արվեստի, առողջապահության և գործարար աշխարհի առաջնորդներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
«ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ» անվանակարգում մրցանակներ ստացան իրենց բնագավառում առաջատար և խոշոր ընկերություններ, առողջապահության ոլորտի նվիրյալներ, արժեք ստեղծող գործարարներ, հասարակական և մշակութային գործիչներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի հիմնադիր նախագահ Վահագն Համբարձումյանը Հայաստանում հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի կայացման, գործարար միջավայրի բարելավման, քաղաքացիական հասարակության զարգացման և տնտեսության հզորացման գործում ներդրած մեծ ավանդի համար արժանացավ «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» անվանակարգի մրցանակի:
Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի վերստուգիչ Քրիստինա Համբարձումյանը։

Կիսվել սոց․ ցանցերում