«Գլոբալֆին» հաշվապահական գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը

27.06.2024

Հաշվապահ

2024թ․ հունիսի 27-ին տեղի ունեցավ «Գլոբալֆին» հաշվապահական գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը, անդամները, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։
«Գլոբալֆին» հաշվապահական գրասենյակը ներկա պահին համագործակցում է շուրջ 550 հաճախորդի հետ։
Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։
Միջոցառման ավարտին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը Ասոցիացիայի անունից համագործակցության հուշագիր ստորագրեց «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Երվանդ Սերոբյանի հետ։
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին և հաճախորդներին՝ համագործակցության և վստահության համար։

Կիսվել սոց․ ցանցերում