2023 թվականի դեկտեմբերի 8-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրությունների առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթացի մասնակիցների ավարտական միջոցառումը
08.12.2023

2023 թվականի դեկտեմբերի 8-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ 2023 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած գործող հաշվապահների «ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրությունների առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթացի մասնակիցների ավարտական միջոցառումը և հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին նաև արցախցի սկսնակ հաշվապահների խմբի ուսանողները, ընդհանուր առմամբ շուրջ 120 մասնակից։
Վերապատրաստման դասընթացի մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր. նրանցից 9-ը արդեն աշխատում են Ասոցիացիայում և Ասոցիացիայի անդամ հանդիսացող հաշվապահական գրասենյակներում:
Դասընթացը Ասոցիացիայի կողմից կազմակերպվել է անվճար, իսկ լուսաբանման նպատակն է հանրությանը, այդ թվում` գործատուներին, իրազեկել, որ Հայաստանում արդեն իսկ ունենք հաշվապահական և հարկային ոլորտում գիտելիքներով զինված մասնագետների մի մեծ բանակ, և հնարավորություն ընձեռել մեր արցախցի հայրենակիցներին Ասոցիացիայի միջոցով աշխատանք գտնել և ապրել հայրենիքում։