2024 թվականի մայիսի 15-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան կրկին մասնակցում էր Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի կողմից կազմակերպված ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ

16.05.2024

Աշխատանքի տոնավաճառ

2024 թվականի մայիսի 15-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան կրկին մասնակցում էր Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի կողմից կազմակերպված ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ։
Տոնավաճառի ընթացքում այցելուները ծանոթացան Ասոցիացիայի գործունեությանը, առաքելությանն ու նպատակներին, Ասոցիացիայում և Ասոցիացիայի գործընկեր գրասենյակներում առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին, Ասոցիացիայի ուսումնական կենտրոնում կրթություն ստանալու, ինչպես նաև Ասոցիացիայի գործընկեր գրասենյականերում պրակտիկա անցնելու հնարավորություններին։
Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման կազմակերպիչներին նման հնարավորություն ստեղծելու, ուսանող-գործատու հանդիպումը կազմակերպելու և բարձր մակարդակով անցկացնելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում