«Ըքաունթինգ Սըլյուշնս» Հաշվապահական Գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը
03.05.2024
Տաշիր քաղաքում` Երևանյան 194 հասցեում, իր դռներն է բացել «Ըքաունթինգ Սըլյուշնս» Հաշվապահական Գրասենյակը:
2024թ․ մայիսի 3-ին տեղի ունեցավ գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը, անդամները, բանկերի մասնաճյուղերի կառավարիչներ, Տաշիր քաղաքում և հարակից բնակավայրերում գործունեություն ծավալող ձեռնարկատերեր, կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին գրասենյակի հիմնադրման նպատակը, առաքելությունը, տարածաշրջանում ստանձնած պարտականությունները։
«Ըքաունթինգ Սըլյուշնս» Հաշվապահական Գրասենյակը հենց միջոցառման ընթացքում հաճախորդի հետ կնքեց իր առաջին հաշվապահական հաշվառման ծառայության մատուցման պայմանագիրը։
«Ըքաունթինգ Սըլյուշնս» Հաշվապահական Գրասենյակ` լավագույն լուծումները Ձեր բիզնեսի համար։