22.03.2024
«Հավատարիմ գործընկեր» հաշվապահական ընկերությունը 10 տարեկան է։
2024թ․ մարտի 22-ին տեղի ունեցավ «Հավատարիմ գործընկեր» հաշվապահական ընկերության տասնամյակի միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը, անդամները, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։
«Հավատարիմ գործընկեր» հաշվապահական ընկերությունը ներկա պահին համագործակցում է շուրջ 300 հաճախորդի հետ։
Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։
Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։