«Պրոֆհաշ Խորհրդատվական Կենտրոն» հաշվապահական ընկերության 10-ամյակի միջոցառումը

05.04.2024

Հաշվապահ

2024թ․ ապրիլի 5-ին տեղի ունեցավ «Պրոֆհաշ Խորհրդատվական Կենտրոն» հաշվապահական ընկերության տասնամյակի միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը, անդամները, Արմավիր համայնքի ղեկավարը, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։
«Պրոֆհաշ Խորհրդատվական Կենտրոն» հաշվապահական ընկերությունը ներկա պահին համագործակցում է շուրջ 550 հաճախորդի հետ։
Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։
Միջոցառման ավարտին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը Ասոցիացիայի անունից համագործակցության հուշագրեր ստորագրեց «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ջեմմա Սարգսյանի հետ։

Կիսվել սոց․ ցանցերում