11.12.2023

«Իրազեկ հաշվապահ» Հաշվապահական Գրասենյակը 10 տարեկան է։
2023թ․ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Իրազեկ հաշվապահ» Հաշվապահական Գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը, անդամները, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։
Գործունեության 10 տարիների ընթացքում «Իրազեկ հաշվապահ» Հաշվապահական Գրասենյակը սպասարկել է շուրջ 1200 հաճախորդի, իսկ ներկա պահին գրասենյակը համագործակցում է շուրջ 500 հաճախորդի հետ։
Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։