Եղեգնաձորի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի 10-ամյակի միջոցառումը

23.06.2023

Հաշվապահ

2023 թվականի հունիսի 23-ին Եղեգնաձորի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի հիմնադրման 10-րդ տարեդարձն էր։
10-ամյակի միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը, տեղակալները, գործընկերներ, հաճախորդներ, նախկին աշխատակիցներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։
Գործունեության 10 տարիների ընթացքում Եղեգնաձորի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը սպասարկել է շուրջ 900 հաճախորդի, այս պահին համագործակցում է շուրջ 350 հաճախորդի հետ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց գրասենյակի գործունեության 10-ամյա պատմությունը, հավատարիմ և երկարամյա հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։

Կիսվել սոց․ ցանցերում