Արտաշատի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի 10-ամյակի միջոցառումը

04.08.2023

Հաշվապահ

Արտաշատի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը 10 տարեկան է:
2023թ․օգոստոսի 4-ին տեղի ունեցավ Արտաշատի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը, տեղակալները, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։
Գործունեության 10 տարիների ընթացքում Արտաշատի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը սպասարկել է շուրջ 1800 հաճախորդի, իսկ ներկա պահին գրասենյակը համագործակցում է շուրջ 650 հաճախորդի հետ։
Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։

Կիսվել սոց․ ցանցերում