Վանաձորի Հաշվապահական Հաշվառման գրասենյակի 10-ամյակի միջոցառումը

13.05.2023

Հաշվապահ

2023թ․ մայիսի 13-ին տեղի ունեցավ Վանաձորի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։ 
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահի տեղակալները, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։
Գործունեության 10 տարիների ընթացքում Վանաձորի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը սպասարկել է շուրջ 1300 հաճախորդի, իսկ ներկա պահին գրասենյակը համագործակցում է շուրջ 600 հաճախորդի հետ։
Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։ 

Կիսվել սոց․ ցանցերում